Հայաստանի վերանկախացումից հետո որակապես փոխվեցին Սփյուռքի հետ հարաբերությունները։ Այս համատեքստում կարևոր հարց դարձավ հայրենադարձության ապահովումը։
Պետական և հասարակական հարթակները մինչև այսօր քննարկումների փուլից գործնական քայլերի դեռ չեն անցել։ Ի՞նչ է անհրաժեշտ հայրենադարձվելու համար, ինչպիսի՞ լուծումներ է տեսնում ինքը՝ սփյուռքահայը, որո՞նք են հարցի ներկա խնդիրները:
«Հայրենադարձության խնդիրը սփյուռքահայի աչքերով․ Հակոբ Այնթապլյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Այնճարից Հակոբ Այնթապլյանի հետ։

