ԿարևորՀասարակություն

Սյունիքում բարեկարգվում են դեպի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման եւ շահագործման աշխատանքների շրջանակում վերանորոգվում է Ագարակ-Եղվարդ-Ուժանիս ճանապարհը։

Աշխատանքների պատվիրատուն Սյունիքի մարզպետարանն է, նորոգումն իրականացնում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Ճանապարհի որոշակի հատվածներում կատարվում է համատարած նորոգում, որոշ հատվածեր փոսալցվում են։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը այցելել ու ծանոթացել է կատարվող աշխատանքների ծավալին ու որակին։

Back to top button