ԿարևորՀասարակություն

Չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան հիմնախնդրի մասին հարցին պատասխանելով՝ ասել է, որ շատ էական է համարում Արցախի ընտրված ներկայացուցիչների ներկայությունը բանակցություններին: «Բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների ներկայությունը բանակցություններին շատ էական, կարևոր ենք համարում, քանի որ չենք պատկերացնում լուծում՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության»,- նշել է նա։

Արցախի բանակցությունների սեղանի շուրջ չլինելը բերել է իր հետ բարդություններ. «22 տարի ամբողջ հանրությունը, Մինսկի խումբը աշխատել են նման պայմաններում և այդպես եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի. սա բերում է իր հետ բարդություններ։ Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի։ Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- նշել է վարչապետը։

Ոչ հայանպաստ որոշում չի կարող լինել. «Եթե կլինի որևէ որոշում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, ապա այդ ժամանակ կգանք ժողովրդի հետ խորհրդակցելու։ Ինչու, կարո՞ղ է Արցախի հարցը լուծվել մի մարդու քմահաճույքով։ Ո՞վ է այդ մարդը՝ ուզում եմ իմանալ»:

Back to top button