ԿարևորՀասարակություն

Մոսկվա-Երևան չարտերային չվերթի ժամը փոխվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու պատրաստակամությունը, կարող են վաղվա չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից ինչպես այսօր (մինչև ժամը՝ 22։00-ն), այնպես էլ վաղը ժամը՝ 11։00-ից 13։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Տես նաև՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից հերթական չարտերային չվերթը՝ դեպի Երևան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զգալի թվով գրանցված քաղաքացիներ հրաժարվել են չվերթից կամ նախընտրել են տեղեկացվել հաջորդ չվերթի մասին, կապ է հաստատվել 464-ից 750-ի համարի ներքո քաղաքացիների հետ։

Հաստատաված քաղաքացիների ցուցակները փոխանցվել են ավիաընկերությանը։

Back to top button