Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խթանվում է քաղաքացու սահմանադրական իրավունքի կիրառումը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«2015 թ. սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ Հայաստանում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին տրվեց օրենսդրական նախաձեռնության իրավունք: Սահմանադրության նախորդ տարբերակով այդ իրավունքը պատկանում էր միայն կառավարությանը եւ պատգամավորներին: Վերջին փոփոխություններից հետո  քաղաքացիների հետ մեկտեղ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն նաեւ պատգամավորները, ԱԺ խմբակցությունները եւ կառավարությունը:

Քաղաքացին իր այդ օրենսդրական  իրավունքից օգտվելու համար պետք է հավաքի ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն 50 հազար ստորագրություն: Օրենսդրական իրավունքի իրականացման հնարավորության առումով եվրոպական երկրների շարքում մեր երկիրը միջին հորիզոնականներում է: 50 հազար ստորագրության շեմ են սահմանել նաեւ Ֆինլանդիան, Լիտվան եւ Իտալիան: Նիդերլանդներում այն 40 հազար  է: Բայց պետք է արձանագրել, որ Իտալիայում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մոտ 51 միլիոն է, իսկ Հայաստանում՝  2.5 միլիոն: Վրաստանում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ է 25 000 քաղաքացու ստորագրություն, այն դեպքում, երբ վերջինս ունի 3.5 մլն ընտրական իրավունք ունեցող քաղաքացի: Կան երկրներ, որտեղ այդ շեմն անհամեմատ ցածր է: Այսպես՝  Էստոնիայում օրենսդրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է ընդամենը1000 ստորագրություն, իսկ Սլովենիայում՝ 5000: Սակայն կան նաեւ այնպիսի պետություններ, որտեղ անհամեմատ ավելի մեծ թվով ստորագրություններ  են պետք: Օրինակ,  Իսպանիայում դրա համար անհրաժեշտ է 500 հազար, իսկ Լեհաստանում եւ Ավստրիայում՝ 100 հազար ստորագրություն»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button