ԿարևորՀասարակություն

Երթևեկության փոփոխություն՝ Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020-ի մայիսի 16-ից Երևան քաղաքի Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ջանիբեկյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն:

Back to top button