ԿարևորՀասարակություն

Գեղեցիկ է Երևանը գիշերով. մայրաքաղաքի փողոցները համալրվում են էներգախնայող լուսատուներով

Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով։ Գործընթացն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով: 

2020 թվականին ամբողջությամբ էներգախնայող լուսատուներով կլուսավորվեն Դավիթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ծրագիրն ավարտական փուլում է: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են ծրագրերը, արդեն կատարված աշխատանքը։

Back to top button