ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հանրային վախերը կոնվենցիաներից՝ անտեղյակության հետևանք

«Հայաստանը  հետխորհրդային երկրներից վերջինն էր, իսկ եվրոպական երկրներից նախավերջինը, որ վավերացրեց Լանսարոտեի կոնվենցիան։ Այդ երկրների մեծ մասն այն արժեքների կրողն է, որոնք կարևոր են մեզ համար»,–  «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով  փաստաթղթի շուրջ հանրային թեժ քննարկումներին։

Խորհրդարանը «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»  ԵԽ  կոնվենցիան վավերացրել է մայիսին 11-ին։

 «Ես ինքս ընտանիքահեն հասարակության  կողմնակից եմ և կարծում եմ, որ պետք է պաշտպանենք,  զարգացնենք մեր ընտանիքը, բայց նաև ձեռնարկենք բոլոր քայլերը, որ բացառենք երեխայի նկատմամբ բռնությունը»,–ասել է պաշտպանը։

Արման Թաթոյանի  գնահատմամբ՝ կոնվենցիայի վավերացումը իրավունքների պաշտպանության առումով կարևոր է և դրական, բայց նույնքան կարևոր է, թե   ինչպես է այն իրականացվելու։

Մտահոգությունների մեծ մասի պատճառը , ըստ Պաշտպանի,  վատ իրազեկման հետևանք է։

«Այս կոնվենցիայի քննարկումը ցույց տվեց, որ դրա վերաբերյալ պատշաճ իրազեկում չի իրականացվել։ Իսկ երբ այդ իրազեկումը պատշաճ չի արվում,  բացը լրացվում է ապատեղեկատվությամբ», –ասել է  Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի հետ խոսել ենք մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ամփոփոփղ 2019-ի զեկույցի, սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ ներկայացված արտահերթ հրապարակային զեկույցի , նաև ատելության խոսքի ու դրա գեներացման պատճառների մասին։

Back to top button