ԿարևորՄշակույթ

Ընտանիքի թեման՝ գեղանկարչության մեջ

Հայաստանի ազգային գրադարանը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի «Ընտանիք (Օրորոցի մոտ)» նկարը, որը նա ստեղծել է 1953 թվականի: Իսկ առիթն Ընտանիքի միջազգային օրն է, որը նշվում է այսօր և որպես տոն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին:

Հայաստանում Ընտանիքի միջազգային օրը նշվում է 2011 թվականից:
Յուրաքանչյուր տարի ընտրվում է հատուկ թեմա և խորագիր: Այս տարվա թեման սերտորեն առնչվում է համավարակի պատճառով ստեղծված ճգնաժամի պայմաններին, և այս համատեքստում ընդգծվում է ընտանիքի և ընտանեկան արժեքների առանձնահատուկ կարևորությունը:

Back to top button