Հայ որբերի թուրքացնելուն և իսլամացնելուն միտված Ջեմալ փաշայի «որբափրկիչ» գործունեությունը կարելի է համարել ցեղասպանության որոշակի ու կարևոր դրսևորում:
Թուրք և քուրդ երեխաների մեջ թշնամանք էին սերմանում հայ որբերի նկատմամբ՝ հավատացնելով, թե իբր այդ հայ փոքրիկների ծնողներն էին սպանել նրանց հորն ու մորը:
Դա ստիպում էր, որ հայ որբերը թաքցնեին իրենց ինքնությունը և փորձեին մոռանալ ազգային արմատները: Ծանոթանալով Ջեմալ փաշայի հուշերին՝ նրա թոռ Հասան Ջեմալն ընդունե՞լ է իր պապի և երիտթուրք մյուս գործիչների մեղավորությունը Հայոց ցեղասպանության հարցում:
Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ֆակուլտետի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը:
Երիտթուրք գործիչների, զինվորականների հուշերը և Հայոց ցեղասպանությունը՝ մաս 4-րդ: