ԿարևորՀասարակություն

Հուլիսի 1-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերելիս՝ մարումների մի մասը կանի պետությունը

Հայաստանում ժողովրդագրական խնդիրները լուծելու համար կառավարությունը կաջակցի։ Նախօրերին հաստատված ծրագիրը  նաև  բնակարանային խնդիրների լուծման նպատակ  ունի։  Պետությունը կվճարի մարզերում ու Երևանում բնակարան ձեռք բերել ցանկացող ընտանիքների կանխավճարի մի մասին  ու իր վրա կվերցնի ապահովագրավճարի ռիսկերը։                

Աննայի երազանքի առաջին մասը կատարվել է, նոր բնակարան ունի․ սակայն դեռ իրերը մտովի է տեղափոխվում աջ ու ձախ։ Ու մտովի էլ պատկերացնում, թե նոր բնակարանը նախ ինչ ուրախալի աղմուկով, հետո էլ` նոր իրերով էր լցվելու։ Բայց դժվարությամբ  ձեռքբերված բնակարանը դեռ կահավորման կարիք ունի

«Դժվարությամբ կարողացանք բնակարան ձեռք բերել։ Այժմ մյուս փուլն է։ Պետք է բնակարանը կահավորենք։ 

Պարզվում է՝ բնակարանի ձեռքբերման ու կահավորման  խնդիր ունեն  աշխարհի գրեթե բոլոր երկրների երիտասարդները։ Վիետնամում էլ, օրինակ, բնակարան գնելը երիտասարդների համար երազանքի պես մի բան է։  28-ամյա  Հոայի Նամը  էլեկտրոնիկայի  խանութում վաճառող է աշխատում։ 

Ասում է, որ շատ վիետնամցիներ են երազում սեփական բնակարան ունենալու մասին․ «Անշարժ գույքի գները բարձրանում են, եկամուտները նվազում, ուզում է ամուսնանալ,  բայց չգիտի որտեղ ապրի»։

Եթե Հոայի Նամը հայ լիներ, ապա հուլիսից կարող էր  բնակարան ձեռք բերել պետության աջակցությամբ։ Մեր երկրում երիտասարդների մի մասը  չի ամուսնանում,   մյուս  մասն էլ պարզապես երեխա չի  ունենում, քանի որ բնակարանի խնդիր ունի։ Հուլիսից արդեն նոր մեկնարկող ծրագիրը այս  խնդիրներն ինչ- որ կերպ կլուծի։ Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է նախատեսում մարզերում  բնակարան ձեռք   բերելու դեպքում։ Այն տրամադրվում է շահառուի կանխավճարի ֆինանսավորման նպատակով։ Պետությունը կաջակցի երկու եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին հիփոթեքային  կանխավճարի գումարի որոշ չափով։

Աշխատանքի ու սոցիակալան հարցերի նախարար  Զարուհի Բաթոյանն ասում է, որ սա ծրագրերից մեկն է։   

Երկու և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները,  եթե ցանկանում են հիփոթեքով բնակարան ձեռք բերել , ապա նրանց կանխավճարի 5 տոկոսից սկսած վճարում է  պետությունը։ Կարևոր է, որ բնակարանը ձեռք բերվի հուլիսի 1-ից հետո։

Նախարար Զարուհի Բաթոյան. «Անշարժ գույքի առավելագույն շուկայական գինը պետք է լինի 30 մլն դրամը, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ երեխայի դեպքում` յուրաքանչյուր երեխայի հաշվարկով  5 մլն դրամի չափով։ Կատարվող նվազագույն կանխավճարի չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում  բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է, առաջնային շուկայի դեպքում՝ 7․5 տոկոսը»։ 

Այս ծրագրի երկրորդ բաղադրիչով` մարզերում բնակարան ձեռք բերելիս` կանխավճարի որոշակի գումարից բացի նաև պետությունը կապահովագրի։    

«Մարդը 30 մլն դրամով առաջնային շուկայից բնակարան է ձեռք բերում։ Կանխավճարի  7․5 տոկոսը պետք է վճարի։ Այստեղ մոտ 2մլն 700 հազար դրամ կանխավճար է լինում, որի կեսը վճարում է  պետությունը»։ 

Հուլիսի մեկից հետո այն ընտանիքներում, որտեղ երեխա կծնվի, պետությունը  հիփոթեքային վարկ ունենալու դեպքում  վարկի  մայր գումարի  10 տոկոսի չափով  միանվագ  մարում կանի մարզերում, 5  տոկոս էլ` Երևանում բնակարան ձեռք բերելու դեպքում։ 

Ամենաշատ տրվող հարցերից մեկը՝ ինչո՞ւ հուլիսի 1-ից։ 

Հարցի պատասխանը` ըստ վարչապետ Փաշինյանի՝ «Ովքեր երեխա են ունեցել հուլիսի մեկից առաջ, ոչինչ չի խանգարում, որ հուլիսի 1-ից հետո էլ երեխա ունենան»։

Հատկապես, որ այս ծրագրերը ժողովրդագրական խնդիրների լուծման համար են։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close