ԿարևորՀասարակություն

Հիվանդությունը դուրս է եկել փողոցներ, այն դրսում է ապրում. բժիշկ-ռեանիմատոլոգ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արտաշատի ԲԿ-ում իրականացվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում՝ հետևյալ գրառմամբ. «Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է: Այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»:

Գրառման մեջ նախարարը ներկայացրել է նաև բժիշկ-ռեանիմատոլոգ, Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի խոսքից մի հատված: «Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու», -ասում է բժիշկը:

Back to top button