Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 «Հայի ինքնությունը պահպանվում է ընտանիքի մշակույթի միջոցով: Միմյանց նկատմամբ հարգանքը, սերը, պատասխանատվության զգացումը, նվիրվածությունը, առաքինությունը, բարքերի, սովորույթների պահպանումն ամրապնդում են հասարակությունը, հայրենի հողը: «Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամի․ ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը»,- Մուրացանի պատմավեպի հերոսի՝ Գևորգ Մարզպետունու այս խոսքերը  խորհելու, ամեն ինչ նորից արժևորելու հնարավորություն են ընձեռում: Գուցե, մեր ընտանիքում մի տեղ թերացե՞լ ենք: Չէ՞ որ  յուրաքանչուր մարդ ցանկանում  է երջանիկ լինել իր ընտանիքում, իսկ այդ երջանկությունն ամենօրյա խնամքի կարիք ունի՝ հոգատարության, վստահության, հավատարմության տեսքով: Զուր չէ, որ նույն պատմավեպում հզոր, անհաղթ քաջազնը՝ Աշոտ Երկաթը, «պարտվեց»  ոչ թե թշնամու առաջ, այլ իր ընտանիքում. «Որքա՛ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում և որքա՛ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին»»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button