ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ 2020»․ կայացավ երկրորդ «եզրափակիչը»

Այսօր՝ մայիսի 14-ին, «Եվրատեսիլ 2020»-ը հեռարձակել է մրցույթի երկրորդ եզրափակիչը: Առաջին հատուկ «եզրափակիչը» կայացել էր մայիսի 12-ին՝ ճիշտ նույն օրերին, ինչպես անցկացվում էր մրցույթը մինչև կորոնավիրուսի համավարակը։

Այսօր Եվրատեսիլի երկրպագուները մրցույթի youtube-ի ալիքով դիտել են նաև Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանի տեսահոլովակը։ Աթենան ներկայացրեց իր «Chains On You» երգը։

Եվրոպական հեռարձակողների միությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չեղյալ էր հայտարարել մրցույթը։ Այն պետք է կայանար Ռոտերդամում։ Հետո արդեն կազմակերպիչները հայտարարել էին, որ մրցույթը կանցկացվի առցանց՝ հատուկ շոուի ձևաչափով։

Եվրատեսիլի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 16-ին։

Back to top button