Ռետրո ակումբ

Ջազային դիմանկար. Թելոնիուս Մոնք․ «Ռետրո ակումբ»

Նա ժամանակի լավագույն դաշնակահարներից մեկն էր, Չարլի Փարքերի ընկերը, հետագայում՝ բազմաթիվ երաժիշտների կուռքն ու ուսուցիչը:

Հայտնի էր իր իմպրովիզացիոն առանձնահատուկ ոճով, որով հարուստ են նրա կատարումները։

Այս երաժիշտը անհատական մոտեցում էր դրսևորում ոչ միայն երաժշտության մեջ, այլև իր բեմական և արտաքին կերպարում:
Կոկիկ, նրբաճաշակ հագուստ, ամենատարբեր գլխարկներ և ոճային արևային ակնոցներ․ հմայիչ, փայլուն ճաշակով ձևավորված արտաքին, որին գումարվում էր և առանձին հետաքրքրություն հաղորդում բեմական արտասովոր պահվածքը:

Թելոնիուս Մոնք․ Ռետրո Ակումբի «Ջազային դիմանկար» շարքում հնչում են երաժշտության բարձրագույն ճարտարապետներից մեկը համարվող այս արտիստի ստեղծագործություններից

Back to top button