ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հանգստյան սեզոնին Սեւանն այս տարի կհանգստանա՞

Կովկասյան ընձառյուծին դիմավորած չորրորդ մարզում՝ Տավուշում, կենդանու հետ «ճիշտ ապրելու» համար իրազեկման ակցիաներ կիրականացվեն, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ  Վարդան Մելիքյանը։

Ընձառյուծի կյանքը, իհարկե, շատ կարևոր է, և մարդիկ պետք է ավելորդ վախեր չունենան, որ դա չվնասի ո՛չ իրենց, ո՛չ կենդանուն։ Իրազեկումն էլ շատ զգուշավոր է պետք անել, որ, օրինակ, մարդիկ չիմանան կենդանու գտնվելու ճշգրիտ վայրը։ Այդպիսով՝ կենդանին շատ ավելի ապահով կլինի։

Տավուշի մարզից գնալով Գեղարքունիք․ այստեղ մեկ ամսից հանգստի սեզոնը կբացվի, բայց կորոնավիրուսով պայմանավորված, Սևանի ավազանի միջոցով գումար աշխատողները, բնականաբար, կտուժեն։ Բայց Սևանն էլ կհանգստանա. ոչ ամբողջապես, ոչ լիարժեք, բայց կհանգստանա։

«Ռադիոլուրի հյուրասրահում» նախարարի տեղակալը խոսել է արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականի, նախարարության առաջարկած ծրագրերի ու հետագա անելիքների մասին։

Back to top button