ԿարևորՀասարակություն

Սիսիանում համայնքային ծրագրերը կընտրվեն բնակիչների առցանց քվեարկությամբ

«Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը», ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, Սիսիանի համայնքապետարանի հետ համատեղ, իրականացնում է «Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը:

Այն նպատակ ունի խթանելու քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՝ ներգրավելով նրանց համայնքային որոշումների կայացման գործընթացներում: Ծրագրի առջև դրված առաջնահերթ խնդիրն է հզորացնել Սիսիան բազմաբնակավայր համայնքի 11 բնակավայրերի բնակիչների կարողությունները, որպեսզի նրանք միասին որոշեն, թե բնակավայրերի որ խնդիրների լուծմանը, ինչպես և ինչ ուղղություններով պետք է ծախսվեն համայնքի ֆինանսական միջոցները:

Ծրագրի շրջանակներում համայնքի 11 բնակավայրերում ստեղծվել են ակտիվ խմբեր, որոնք մշակել են 33 ծրագրեր՝ ուղղված բնակավայրերում առկա խնդիրների լուծմանը:

Համայնքային բյուջեից յուրաքանչյուր բնակավայրին կհատկացվի 2 մլն դրամ, կֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնց տվյալ բնակավայրի բնակիչները նախապատվություն կտան՝ մասնակցելով www.pbudgeting.am կայքում ընթացող առցանց քվեարկությանը:

Back to top button