ԿարևորՀասարակություն

Ռուսաստանից դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր՝ մայիսի 15-ից

Մայիսի 15-ից կանոնավոր չվերթեր են իրականացվելու Ռուսաստանից, եւ այնտեղ մնացած անձանց կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ Հայաստան: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, սակայն նրանց համար շարունակելու է գործել ինքնամեկուսացման պայմանը»,- ասաց պարետը:  

«Այսօր հեռախոսային կոնֆերանս եմ անցկարցել Wizz Air ավիաընկերության ղեկավարության հետ: Քննարկել ենք Հայաստանում բազայի հիմնման հարցը, անդրադարձել պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպմանը և վերագործարկմանը: Մեր նախնական գնահատկաններով դա հնարավոր կլինի իրագործել հունիս ամսվա կեսերից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը:

Ցամաքային սահմանների բացման հետ կապված, ըստ Ավինյանի, դեռ քննարկում չկա, բայց մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ կլինի: 

Back to top button