ԿարևորՀասարակություն

Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հերթական խմբաքանակը

Չինաստանից արդեն երրորդ հատուկ չվերթով Հայաստան է ներկրվում կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Այսօր Պաշտպանության նախարարության կողմից իրականացված և Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով ապահովում ենք տարբեր սարքավորումներ և թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը»,- ասաց Ավինյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button