Հասարակություն

Ոստիկանները պարզել են իրանցի երեխաների գտնվելու վայրը

Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ:

Ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխաներն իրենց մոր հետ բնակվում են Մոլդովական փողոցի շենքերից մեկում և ունեն Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ապաստան հայցողի վկայականներ:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:

Back to top button