Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Արհմիությունների դերի ուժեղացումն այլընտրանք չունի

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Համավարակը  համաշխարհային հանրության  եւ  պետությունների համար վեր հանեց բազմաթիվ նոր հիմնահարցեր եւ ավելի ակնառու դարձրեց եղածները: Մասնավորապես, առանձնապես սուր դրսեւորումներ ունեցան աշխատանքային հարաբերությունների խնդիրները եւ աշխատանքի իրավունքի պաշտպանության հարցերը: Մայիսի 1-ի միջոցառումները մի շարք երկրների արհմիություններ վերածեցին համավարակի հետեւանքով աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի եւ իրավունքների բարձրաձայնման արդյունավետ գործընթացի: Մայիսի 1-ին Ֆրանսիայի Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի (CGT) քարտուղար Ֆիլիպ Մարտինեսը հայտարարություն տարածեց,  որում նկատեց, որ համավարակը վեր  է հանել աշխատանքային հարաբերությունների այն խնդիրները, որոնց համար արհմիությունները երկար ժամանակ պայքարել են:

Հայաստանը բացառություն չէ, եւ այստեղ նույնպես աշխատանքի իրավունքների խախտման դեպքեր կան, որոնք եղել են նաեւ մինչեւ համավարակը: Մյուս կողմից էլ մեր երկրում թույլ է զարգացած արհմիությունների ինստիտուտը: Որքան էլ պետությունը հանդես գա աշխատողների իրավունքների կարգավորմանն ուղղված օրենսդրական եւ այլ նախաձեռնություններով, միեւնույն է, այդ իրավունքները լավագույն ձեւով կարող են պաշտպանել արհմիությունները, ինչն արվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ՝ զարգացածներում: Հայաստանում արհմիությունների ինստիտուտի թուլության մասին է խոսվում ՄԱԿ-ի խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության հարցերով զեկուցողի 2019 թ. հաղորդագրությունում: Փաստաթղթում ասվում է, որ մեր հանրապետությունում բացակայում են արհմիությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ քաղաքական կազմակերպությունների միջեւ բանակցությունները: Զեկուցողն ընդգծել է նաեւ, որ բավարար չեն աշխատաշուկայի օրենսդրական կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս գործատուներին աշխատողներին ազատել աշխատանքից, առանց նրանց համար երաշխիքներ սահմանելու»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button