ԿարևորՀասարակություն

Գյումրիում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գյումրիում ընթանում են փողոցների հարթեցման աշխատանքներ: Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել:

Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 4 ծրագրով՝ Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, սուբվենցիոն և տեղական բյուջեի միջոցներով:

Ավելի քան 20 կմ երկարության փողոց, հարակից մայթերով, նախատեսվում է նորոգել միայն Վերակառուցման և զարգացման բանկի միջոցներով: Փողոցաշինական այս ծրագրում ընդգրկվել են հիմնականում երկրորդական համարվող փողոցներ, որոնք կարևոր ենթակառուցվածք են ոչ միայն գլխավոր մայրուղիները տրանսպորտից բեռնաթափելու, նաև պատմական քաղաքի զբոսաշրջային վայրերի տեսքն ամբողջացնելու համար:

Կենտրոնական փողոցներին հարող, բայց երկրորդական համարվող ճանապարհները 23 ու 8 միլիոն եվրոյի 2-րդ տրանշում են: Ծրագիր են ընդգրկվել, քանի որ «Կումայրի» պատմական միջուկի մաս են ու զբոսաշրջային երթուղիներ:

Back to top button