ԿարևորՀասարակություն

Արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև հունիսի 13-ը

Կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ կառավարությունը որոշում է երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ այսօր ասել է. «Պետք է գնանք ոչ թե սահմանափակումների ճանապարհով, այլ արտակարգ դրության պայմաններում մարդկանց համոզելու, որտեղ որ պետք է պարտադրելու՝ պահել անվտանգության որոշակի կանոնները»։ Նաև նշել է, որ Պարետատունը քննարկում է հարցը՝ արդյոք պե՞տք է մտցնել դիմակներ կրելու պարտադիր պայմանը:

«Ստիպված ենք երկարաձգել արտակարգ ռեժիմը այն մտադրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել, բայց դա անհրաժեշտ է որպես գործիք, երբ կոնկրետ բնակավայր անհրաժեշտ է փակել»,- հավելել է վարչապետը։

Back to top button