ԿարևորՀասարակություն

Արծվանիստը կունենա հիմնանորոգված փողոց և շուրջօրյա ջրամատակարարում

Գեղարքունիքի մարզում 2020 թվականին սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն նաև Արծվանիստ համայնքում: ՀՀ կառավարության աջակցությամբ այս համայնքում կհիմնանորոգվի 22-րդ փողոցը, կկառուցվի աղբյուրակապ եւ խմելու ջրի սնման ջրատար՝ 1800 մետր երկարությամբ:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, սուբվենցիոն առաջին ծրագրի՝ 22-րդ փողոցի ասֆալտապատման ընդհանուր արժեքը կազմել է 56 միլիոն 196 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 33 միլիոն 717 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 22 միլիոն 478 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրի՝ նոր աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 292 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 604 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 687 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը:

«Հիմնանորոգվող փողոցի երկարությունը 580 մետր է, ասֆալտապատվող մակերեսը՝ 3190 քառակուսի մետր: Այս փողոցը սպասարկում է բազմաթիվ տնտեսությունների: Աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցումը եւս կենսական նշանակություն ունի համայնքի համար, քանի որ դրա արդյունքում համայնքը կունենա միանգամայն բարելավված ու շուրջօրյա ջրամատակարարում: Ծրագրերի շինարարական մրցույթներն արդեն կայացել են և առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները»,-ներկայացնում է Արծվանիստ համայնքի ղեկավարը:

Back to top button