ԿարևորՀասարակություն

Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ վերջին օրերին հրապարակված թվերը խնդրահարույց են, կարծես թե կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում:

Նա նշել է, որ սահմանափակումների մեղմացումը ենթադրում է յուրաքանչյուրի կողմից ավելի մեծ պատասխանատվություն, սահմանված կանոնների պահպանում: «Եթե ներկա տեմպերով հիվանդների թիվն աճի, մենք ստիպված կլինենք գնալ նոր սահմանափակումների»,- ասել է վարչապետը:

Back to top button