ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

ԲՀԿ–ն չէ, որ պետք է մեղավորներ փնտրի․ Շաքե Իսայան

ԱԺ –ում թեժացած իրավիճակին,  «Իմ քայլը» և «Լուսավորև Հայաստան» խմբակցությունների  հակամարտությանը ԲՀԿ –ն հետևում է դիտորդի կարգավիճակով՝ սահմանափակվելով հայտարարությամբ ու կառուցողական դաշտ վերադառնալու կոչերով։  Ինչո՞ւ է խմբակցությունը խուսափում գնահատականներից,  ի՞նչն է կաշկանդում խորհրդարանական երկրորդ ուժին։  

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասում է, որ իրենք չէ, որ պետք է մեղավորնոր գտնեն։

«Կառուցողական, բովանդակային քննադատությունը հանրության շրջանում լայն տարածում չի ստանում,  փոխարենը ակտիվորեն քննարկվում ու տարածվում են ինտրիգային  իրավիճակները։  Գուցե սա է առաջին հայացքից տպավորություն ստեղծում, որ ԲՀԿ-ն մի կողմ է քաշվել», –ասում է Իսայանը։

«Ռադիոլուրի  հյուրասրահ»–ում  պատգամավորի հետ խոսել ենք ներքաղաքական զարգացումների, արտակարգ  դրության երկարաձգման ու  ապօրինի գույքին վերաբերող  աղմկահարույց օրինագծի մասին։

Back to top button