ԿարևորՀասարակություն

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանական խմբի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին:

Անցած ուրբաթ դատարան էին եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետերը՝  Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նրանք իրենց երաշխավորության մեջ նշել էին, որ Քոչարյանը ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։

Back to top button