ԿարևորՀասարակություն

Չարենցավանում շարունակվում է անմխիթար վիճակում գտնվող բակային հատվածների ասֆալտապատումը

Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում շարունակվում են համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերը:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Հիմնանորոգվում են ճանապարհներ, որտեղ տասնյակ տարիներ որևէ աշխատանք չի կատարվել:

Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։

Այժմ բակային ասֆալտապատման նախնական աշխատանքներ են իրականացվում 4-րդ թաղամասում։

Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կկազմի 10․000քմ։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2 ամսվա ընթացքում:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու մարզպետարանն ամենօրյա և անմիջական հսկողության տակ են պահում կատարվող աշխատանքների ընթացքը և վերահսկում դրանց որակյալ կատարման ապահովումը:

Մարզպետը հետևողական խնդրանք է ներկայացրել պատասխանատու բոլոր մարմիններին՝ առավելագույնս ապահովել ճանապարհաշինական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելիչ միջոցների առկայությունն ու խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված նորմերը:

Back to top button