ԿարևորՏնտեսական

Նորարարական տեխնոլոգիաներով խոզաբուծարան և ձկնաբուծարան՝ Սարալանջում

Շիրակի մարզի Սարալանջ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով աշխատում է խոզաբուծարան, որտեղ աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է միջազգային նոր մեթոդների կիրառմամբ։

Նոր մոտեցումներով ու առաջադեմ ծրագրերով է գործարարը սկսել աշխատանքները, ցանկանում է բոլորին ցույց տալ, որ անասնապահությունը շահութաբեր աշխատանք է։

Նորարարական մոտեցումներով է աշխատում նաև Սարալանջում բացված ձկնաբուծարանը։ Ինչպես Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է հայտնում, մարզպետ Տիգրան Պետրոսյանը Սարալանջ կատարած աշխատանքային այցի ժամանակ կարևորել է մարզի համայնքներում այսօրինակ գաղափարները կյանքի կոչելն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կլինեն մյուս համայնքների ու նախաձեռնող անհատների համար։

Back to top button