ԿարևորՀասարակություն

Մարդասիրական օգնություն` Լիտվայից Հայաստանին

Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։

Ինչպես հայտնում են Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից, մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել է ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվել էր ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

Back to top button