ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ապաքինվել է ևս 70 մարդ

Մայիսի 13-ին հաստատվել է 180 նոր դեպք, առողջացել են 70-ը:

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 3718

Բուժվողներ՝ 2149

Առողջացածներ՝ 1500

Back to top button