ԿարևորՏնտեսական

Համավարակի պատճառով գինու սպառման ծավալները նվազում են

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Վայք քաղաքում գործող «Վայք գրուպ» ՓԲԸ գինեգործարանում՝ տեղում արտադրական գործընթացներին և գինեգործին հուզող խնդիրներին ծանոթանալու նպատակով:

«Վայք գրուպ» ՓԲԸ սեփականատեր Աշոտ Զաքարյանը մարզպետին ներկայացրել է գինեգործարանը: Գործարանի արտադրական հզորությունը բավարարում է արտադրել տարեկան 100 000 լիտր գինի:

Բակում մշակում են խաղողի այգի, որի ոռոգման համակարգը մասամբ կաթիլային է: Սկսել են համտեսի սրահի շինարարական աշխատանքները և մոտ ապագայում պատրաստվում են ընդունել զբոսաշրջիկների:

Շրջայցի ընթացքում գինեգործը մարզպետին ներկայացրել է իրեն հուզող հարցերը՝ մասնավորապես առանձնացնելով COVID-19 համավարակի պատճառով սպառման ծավալների նվազումը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում գործարանի այգիներ այցելելու և բերքի մշակման մեթոդներին ծանոթանալու համար:

Back to top button