ԿարևորՀասարակություն

Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել է Բերքաբերի ուղղությամբ, վնասվել են տներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։

«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։

Տուժածներ չկան»,- գրել է Ստեփանյանը:

Back to top button