ԿարևորՀասարակություն

Կանոնավոր բեռնափոխադրումներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է տեւական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումների վերսկսման մասին.

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Coyne Airways ընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) եւ Երեւան քաղաքների միջեւ կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչեւ 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»:

Back to top button