ԿարևորՔաղաքական

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի Արթուր Թովմասյանը

Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք — ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նիստում որոշում է կայացվել նաեւ ձեւավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:

Ի դեպ, տեղեկացնեմ նաեւ, որ «Ազատ հայրենիք — ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության եւ սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար: Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում»,- գրել է Հարությունյանը:

Back to top button