ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում կորոնավիրուսային հիվանդության հաստատաված դեպքերը 228- են, առողջացել է 110 մարդ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Առողջացածները 110-ն են, ինքնամեկուսացել է 172 մարդ:

Կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում գրանցվել է մահվան 3 դեպք:

«Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»,- գրել է նա ֆեյսբուքում

Back to top button