ԿարևորՄտքերի խաչմերուկ

Սննդի կետերը՝ կորոնավիրուսից առաջ և այսօր. կանոնները փոխվում են

«Սննդի կետերում գործող  խոհանոցները ցանկացած պարագայում պետք է գերմաքուր լինեն, անկախ հանգամանքից՝ մեր երկիրը պայքարո՞ւմ է կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ»,–«Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասել է «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը։

Մելքոնյանը վստահեցնում է, որ սննդի կետերը  պատրաստ են սպասարկել հաճախորդներին։ Անվտանգության չափանիշները պահպանվում են։ Ըստ գործարարի՝ իր աշխատանքում երեկ եւ այսօր շատ բան չի փոխվել։ Ավելացել է աշխատակիցների ջերմաչափումը, դռան բռնակների , հատակի, սեղանների, աթոռների հաճախակի ախտահանումը, որը նախկինում նույնպես արվել է, բայց ոչ ամենօրյա երկուանգամյա  ռեժիմով։ Վերափոխվել է սպասարկող անձնակազմի արտահագուստը. ավելացել են ձեռնոցն ու դիմակը, կրճատվել է սեղանների թիվը, պարտադիր է դարձել սոցիալական հեռավորության պահպանումը։

Իսպանիայում, օրինակ՝ բացօթյա սրճարանները հրաժարվել են ավանդական սպասքից եւ ծառայություն են մատուցում  մեկանգամյա օգտագործման սպասքով․ դանակ, պատառաքաղ, բաժակ՝ ամեն ինչ պլաստմասե է։ Բակուր Մելքոնյանի կարծիքով, սա եւս վիճելի տարբերակ է, քանի որ պլաստիկե աղբը աղտոտում է բնությունը, իսկ ավանդական սպասքը բարձր ջերմաստիճանով լվանալու դեպքում վտանգավոր չէ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button