ԿարևորՀասարակություն

Շնորհավոր տոնդ, բուժքույր

Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը:
«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը շնորհավորել է բուժքույրական անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ:

«Ձեր հոգատար, անձնուրաց աշխատանքը ոչ միայն համբերության, այլև Ձեր նվիրվածության և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է իրականանում: Շնորհակալ ենք Ձեր անգնահատելի աշխատանքի համար։
Եղեք առողջ, ձեր գործին նվիրյալ, միշտ գնահատված և նույնիսկ ամենածանր իրավիճակում՝ ժպտացեք»,-նշված է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառման մեջ։

Բուժքույրերն առողջապահության ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են: Բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրերի անձնակազմը:

Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, որը Ղրիմի պատերազմի (1853-1856) ժամանակ աշխարհում առաջին գթասրտության քույրերի ծառայությունն է կազմակերպել:

Back to top button