ԿարևորՀասարակություն

Շիրակի մարզում կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտություններ։

Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր, կարևորել՝ անվտանգության նորմերի պահպանումն ու լաբորատոր կարողությունների անխափան օգտագործումը։

Այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։

Back to top button