ԿարևորՀասարակություն

Յանիք Քալանթարյանը նշանակվել է Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս

Բելգիացի գործարար Յանիք Քալանթարյանը նշանակվել է Բելգիայում Վրաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս: Այս մասին գրում է Nouvell d’Armenie-ն։ Ինչպես պարբերականն է նշում, նա նաև  Բելգիա-Հայաստան առևտրային պալատի (BACC) փոխնախագահն է

Յանիք Քալանթարյանի նշանակումը տեղի ունեցել ապրիլի 1-ին, սակայն այն պաշտոնապես կկայանա ընդունելության ժամանակ, երբ կորոնավիրուսով պայմանավորված Բելգիայի առողջապահական իրավիճակը բարենպաստ լինի:

Քալանթարյանը սերում է հայ մեծ ընտանիքից (Քալանթարյան- Զարգարյան): Նրա նախնիները XX-րդ դարի սկզբին տեղափոխվել են Թբիլիսի և ստիպված են եղել լքել այն Ռուսական հեղափոխությունից հետո: Ընտանիքը միշտ կապ ու սերտ հարաբերություններ է պահպանել Վրաստանի հետ։

Ընտանիքին պատկանած ու ճարտարապետ Գևորգ Սարգսյանի կառուցած տունը գտնվում է Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում՝ Լադո Ասատիանի 27 հասցեում և ընդգրկված է երկրի  պետական ժառանգության ցանկում։

Back to top button