Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նախակրթարաններում սկսվում է քաղաքացու «Ես»-ի ձեւավորումը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

 «…Ըստ էության՝ առկա է լուրջ հիմնախնդիր կրթության համակարգի նախնական մակարդակում: Նախնական անհրաժեշտ գիտելիքներ չի ստանում երեխաների զգալի մասը, ինչը խոչընդոտում է սերնդի դաստիարակության այնպիսի հիմնարար սկզբունքի իրականացումը, ինչպիսին են կրթության հիմնական փուլերի հաջորդականությունը եւ գործընթացի անընդհատությունը:  Մինչդեռ ոլորտը կարգավորող  իրավական  ակտով՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով, պետությանը լիազորված է նպաստել երեխաների ընդգրկվածության ավելացմանը պետական կրթական չափորոշիչներով իրականացվող կրթական ծրագրերում: Այն կարեւոր նախադրյալ է երեխաների բնականոն կյանքի եւ առողության պահպանման ու ամրապնդման, ներդաշնակ ու համակողմանի զարգացման համար:

Շատ կարեւոր է նախադպրոցկան կրթությունը  բնակչության համար առավելագույնս մատչելի ու հասանելի դարձնելը: Վերջիններս տնօրինելու իրավունք ունեցող գյուղերի ճնշող մեծամասնությունը չունի համապատասխան միջոցներ մանկապարտեզներ ունենալու, իսկ դրանց առկայության դեպքում էլ՝ բնակչության համար անվճար ուսուցում ապահովելու համար: Վերոհիշյալ խնդիրների լուծումը մարզերում կապահովի ոչ միայն կրթության անհրաժեշտ մակարդակի լիարժեք իրականացումը, այլեւ կլուծի սոցիալական խնդիրներ ՝ անապահով ընտանիքների երեխաների խնամքի կարեւոր պահանջի բավարարման շրջանակներում: Այն իր հերթին հանրապետությունում կխթանի նաեւ  ծնելիությունը: Երկրի ժողովրդագրական եւ սոցիալական մի շարք պետական ծրագրեր են իրականացվում, որոնց շրջանակներում հնարավոր է համադրել նաեւ նախադպրոցական կրթության  մակարդակում առկա այս կարեւոր հարցի լուծումը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button