ԿարևորՀասարակություն

Կամայականորեն ցանկապատված հանրային տարածքները վերադարձնելու գործընթաց՝ Արաբկիրում

Արաբկիրում սկսվել է բակային և փողոցամեձ հատվածները բացազատելու և տարիներ շարունակ կամայականորեն ցանկապատված հանրային տարածքները քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից բացազատվել է Վրացական 21 շենքին հարակից ապօրինի ցանկապատված տարածքը։ «Շարունակելու ենք աշխատել հանրային ունեցվածքը հանրությանը ծառայեցնելու սկզբունքով»,- նշվում է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում, որին կից ներկայացված են նաև լուսանկարներ։

Back to top button