ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի առցանց

«Եվրատեսիլ 2020» -ն այս տարի տեղի կունենա առցանց համերգների տեսքով, որոնք ցուցադրվեն կիսաեզրափակչի օրերին՝ մայիսի 12-ին և 14-ին: Իսկ եզրափակիչ օրվա՝ մայիսի 16-ի համար պատրաստվում է հատուկ շոու:

Ինչպես dw.com-ն է գրում, այսօր՝ մայիսի 12-ին, Եվրատեսիլի YouTube-ի ալիքում Հայաստանի ժամանակով 23։00-ին հնարավոր կլինի դիտել առաջին «համերգը», որի ժամանակ, ըստ մրցույթի ժամանակ նախատեսված հերթականության, կցուցադրվեն մասնակից երկրները ներկայացնող արտիստների տեսահոլովակները։

«Եվրատեսիլ 2020»-ի ժամանակ քվեարկություն չի լինի։ Europe Shine A Light անունը կրող եզրափակիչ համերգի ժամանակ կներկայացվեն 41 երկրի ներկայացուցիչները։ «Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանը ներկայացնելու է Աթենա Մանուկյանը։

Back to top button