ԿարևորՀասարակություն

Բաբկեն Թունյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։

«Երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է»,- գրել է Թունյանը։

«Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,- հավելել է Թունյանը:

Back to top button