ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Փրկարարներն օրական 800-ից 1000 կառույց են ախտահանում

Եթե աշխարհում գտնվի մի համաճարակաբան, որը կներկայացնի COVID-19 վարակի` անշունչ առարկաներից մարդուն փոխանցվելու մեկ փաստ, ապա գուցե արդարացված լինի փողոցները լվանալն ու ախտահանելը` ՙՌադիոլուրի հյուրասրահ՚-ում ասել է Ախտաբանների ասոցիացիայի նախագահ, Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը։

Կորոնավիրուսի վարակը կանխարգելելու հարցում  բժիշկ ախտաբանը կարևորում է  հիգիենայի անհատական կանոնների պահպանումը՝ առաջնային միջոց համարելով ձեռքերը հաճախ լվանալը։

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը խոսել է վարակազերծման աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ փրկարարների կողմից օրական 800-ից 1000 կառույց է ախտահանվում։  Մինչև հիմա փրկարար ծառայությունը վարակազերծել է հանրապետության ավելի քան 1700 տարածք։

Այս ընթացքում կորոնավիրուսի համավարակը չի շրջանցել  նաև ԱԻՆ աշխատակիցներին․ նրանց շրջանում գրանցվել է հիվանդության վարակման 13 դեպք, 5-ը բուժվել է, 8-ի բուժումը շարունակվում է։ ՆախարարությաՆ 51 աշխատակից մեկուսացված է եղել,  110–ն էլ  ինքնամեկուսացվել է։

Back to top button