Համասփյուռք

Փոքրաթիվ համայնքի հայապահպանության դարբնոցը․ «Համասփյուռք»

ԱՄՆ Արևմտյան ափի հայկական համայնքներում շարունակում է մտահոգիչ մնալ ձուլման հարցը։ Այս ուղղությամբ հաճախ հնչում են տարբեր տեսակետներ։

Միայն թե գործնականում վաղուց գոյություն ունեն լուծումներ, որոնք անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել։ Այս լուծումներից է հայեցի կրթություն ապահովող Սփյուռքի հայկական վարժարանը։

Օրենջ Քաունթիի հայկական փոքրաթիվ համայնքում այս մասին գիտեն։ Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ անգնահատելի հայապահպան գործ է անում տեղի միակ հայկական վարժարանը։

Ինչպիսի՞ն է վարժարանի առօրյան։ Որո՞նք են զարգացման հեռանկարները։
«Փոքրաթիվ համայնքի հայապահպանության դարբնոցը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Օրենջ Քաունթիի Արի Կիրակոս Մինասյան Վարժարանի տնօրեն Սանան Շիրինյանի հետ։

Back to top button