ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետն ու Արդարադատության նախարարը քննարկում են վեթինգի իրականացման գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկում են վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները։ Այդ մասին հայտնում է վարչապետը՝ իր ֆեյսբուքի էջում։

ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյան վեթթինգի գործընթացում առավել կարևորում է ոչ թե այն, թե ով է լքելու համակարգը, այլ թե ով է համալրելու. այդ նպատակով դատական համակարգը գրավիչ է դարձվում լավ դատավորների համար: Բադասյանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:

Վարչապետը նշեց՝ կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացել է, որ իշխանությունը բավարար մասշտաբով չի  լուսաբանել դատական օրենսգրքում տեղի ունեցած և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունները: Նա նկատեց՝ շատերն ասում են, թե կառավարությունը վեթթինգ է խոստացել, սակայն մոռացել խոսումը:

«Ես կուզենայի, որ զրույցի ընթացքում մանրամասնեինք, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց նաև, որ աշխարհում եղել են վեթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ, եղել է իրավիճակ, որ երկրում վակուում է առաջացել, երկրում ընդհանրապես դատարան չի եղել, արդյունքում 10 անարդարների հետ 10 արդարների էլ են դուրս մղել համակարգից:

Բադասյանն արձագանքեց. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, թե ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը»:

Բադասյանն ասաց ․

  • Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյան չկարողանա փաստաթղթերով ապացուցել, որ 100 հազար դոլարը գերազանցող գույքի ձեռքբերումն օրինական է և ապօրինի ծագում չունի, ապա ստիպված կլինի իր ունեցվածքի նվազագույնը 75%-ը (մինչև 100%) վերադարձնել պետությանը (այդ թվում նաև արտերկրում ունեցած գույքը):
  • Գույքն այլ անձանց անունով ձևակերպելու դեպքում՝ քրգործ կհարուցվի: Նոտարներն ու կադաստրի աշխատակիցներն առվել ուշադիր պետք է լինեն, որ փողերի լվացման ազդակներն արագ փոխանցվեն իրավապահներին:
  • Գործընթացը լավագույն դեպքում կսկսվի 2021թ.-ից:

Մանրամասները՝ տեսանյութում

Խորհրդարանը ապրիլի 16-ին ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։

Back to top button