ԿարևորՏնտեսական

Հայկական գյուղմթերքի արտահանումն իրականացվում է բեռնատար ինքնաթիռներով

Հայկական գյուղմթերքի արտահանումն արդեն իրականացվում է բեռնատար ինքնաթիռների միջոցով: Առաջին թռիչքը իրականացվել է ապրիլի 24-ին:

ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում երկրում բեռնատար ավիացիա ունենալու, դրա շահավետ ու մրցունակ լինելու հարցը։ 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո։ Որքանո՞վ է տնտեսապես շահավետ և մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը։ Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- գրել է Փաշինյանը։

Back to top button