ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ արձանագրվել է մահվան 1 դեպք։

«Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը»,- տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Back to top button