ԿարևորՍպորտ

Ազգերի գավաթ․ Արոնյանը և Եվրոպայի թիմը դուրս չեկան եզրափակիչ

ՖԻԴԵ-ի «Ազգերի գավաթի» առցանց մրցաշարում Եվրոպայի թիմը, որի կազմում հանդես էր գալիս Լևոն Արոնյանը, չի կարողացել նվաճել եզրափակչում հանդես գալու իրավունք: Վերջին տուրերում Եվրոպայի թիմը մրցել է ԱՄՆ-ի և աշխարհի թիմի հետ:

Արոնյանը 9-րդ տուրում ոչ-ոքի է ավարտել պարտիան Ֆաբիանու Կարուանայի հետ, իսկ 10-րդ տուրում պարտվել է Ալիռեզա Ֆիրուջային: Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ տեղը: Եզրափակչում կմրցեն ԱՄՆ-ի և Չինաստանի հավաքականները:

ՖԻԴԵ-ն առաջին անգամ է անցկացնում «Ազգերի լիգայի» առցանց մրցաշար: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի թիմերը:

Back to top button